30 Սեպտեմբերի 2021, 1590 - Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին
քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի տեխնիկական սպասարկման ծառայությունները ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝
գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ
ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնում
կատարելու ընթացակարգով` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն
որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջները:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 18-ից
կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա: