30 Սեպտեմբերի 2021, 1591 - Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱԳԱՐԱԿՀԱՄԱՅՆՔԻ ՄՈՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԱՆՔԸ ՇՐՋԱՆՑՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600 - ԿՄ 37+544.68 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ
կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող
ավտոճանապարհի կմ 29+600 - կմ 37+544.68 հատվածի վերակառուցման
մանրամասն նախագծի փոփոխված նախագծային փաստաթղթերի հատուկ
համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը՝ համաձայն հավելվածի: