30 Սեպտեմբերի 2021, 1593 - Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի
N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ»
պետական ոչ առևտրային կազմակերպությանն Իմպուլսային լազերային
փոշենստեցման էպիտաքսային կայանքի և Ռենտգենյան դիֆրակտոմետրի գնման
գործընթացները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի բ
պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չկիրառել
նույն կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «զ» պարբերությունների
պահանջները: Ընդ որում, գնման ընթացակարգերի կազմակերպումն իրականացվում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով
սահմանված էսքրոու հաշվի պայմանագիր կնքելու եղանակով, նկատի ունենալով, որ
պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի
սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց, իսկ 10 տոկոսը՝ երաշխիքային սպասարկման ժամկետներն ավարտվելուց հետո: