Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1572 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի N 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1327-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի համար ձևավորվում են ապրանքների և (կամ) տրանպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, որոնք ներառվում են հսկողության ակտում։
Հսկողության ակտում ներառված՝ ապրանքների և (կամ) տրանպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումները հասանելի են մաքսային մարմնի՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձանց (այսուհետ՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձ), որոնք տվյալ ցուցումներին համապատասխան իրականացնում են ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում (ուսումնասիրում)՝ օրենսգրքի 324-րդ և 326-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվում և ստացվում են օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված գործողությունների իրականացումից հետո ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից հսկողության ակտում լրացվում են ռիսկի պրոֆիլի համաձայն ձևավորված՝ ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների համաձայն իրականացված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքները` օրենսդրությամբ սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի դասակարգչի։
Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և (կամ) միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների հերթականությունը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2022

2021