Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1567 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Գույք ամրացնելու մասին» N 364-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի տեքստերում «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերով.
2) 1-ին կետում «3 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2037 թվականը» բառերով:
2. Սահմանել, որ 2012 թվականի մարտի 29-ի «Գույք ամրացնելու մասին» N 364-Ա որոշման հավելվածում նշված «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվելիք անհատույց օգտագործման տարածքների համար չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված պահանջները:
3. Ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը:

 

Արխիվ

2024

2023