24 Սեպտեմբերի 2021, 1561 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
        Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի  33-րդ և 34-րդ  հոդվածներով՝ Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.
1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.4-րդ կետով.
«1.4. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, համացանցով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

