Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1564 - Ա

ՀՅՈԻՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 7-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա իրականացման գործընթացում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանել որպես առաջնահերթություն:
2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա իրականացման գործընթացում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգի հրավերը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ներդրումային ծրագիր) շրջանակներում շինարարական աշխատանքների, ինժեներական (տեխնիկական հսկողության) ծառայությունների, ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի իրականացման համար խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացներն իրականացնում, համապատասխան պայմանագրերը կնքում և դրանց կառավարումն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.
2) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների միջազգային ուղեցույցով սահմանված աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման փաստաթղթերի օրինակելի ձևաչափերի հիման վրա։ Շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` նախաորակավորմամբ» գնման նախաորակավորման ընթացակարգով սահմանված կանոններով, հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները: Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է մինչև շինարարական աշխատանքների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելը.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգի շրջանակում ներկայացված բողոքները քննվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների ուղեցույցներով և գնումների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների ուղեցույցներով սահմանված ցուցակում նշված կազմակերպությունները և «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածում նշված կազմակերպությունները.
5) ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի և դրանց վրա առկա անշարժ գույքի դիմաց տրամադրվող փոխհատուցումը և Ծրագրի այլ ազդեցությունների համար վերականգնման օժանդակության տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.
6) ներդրումային ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերի օտարման գործընթացի իրականացման համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ձեռք է բերում խորհրդատվական ծառայություններ՝ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ՝ ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին.
2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
6. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենին՝
1) ապահովել ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ծառայությունների ձեռքբերման գործընթացների իրականացումը.
2) ապահովել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքի ու մրցութային փաստաթղթերի մշակումը և արդյունքը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

հավելված1

հավելված2

 

Արխիվ

2024

2023