24 Սեպտեմբերի 2021, 1551 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 10447689.0 դրամ հաշվեկշռային (վերագնահատված) արժեքով` Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի N 29 շենքի N 25 հասցեում գտնվող` 1050,9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը (առկա է 30.4 քառ. մետր ինքնակամ կառուցված շինություն, որը հաշվառված է ինքնակամ շինությունների հաշվառման մատյանում) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 167728,27 դրամ կադաստրային արժեքով 0,1203 հեկտար (ընդհանուր բաժնային սեփականության իրավունք` 1051/3043 բաժնեմասով) հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արաբկիրի տարածքային կենտրոն (համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն) ստեղծելու նպատակով:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: