Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1555 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Անձի սեփականություն հանդիսացող հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը հաստատելու մասին» N 523-Ն որոշման հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ նշելով ջրօգտագործողի անունը, ազգանունը, ջրօգտագործման նպատակը, ծավալը և ջրառի վայրը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։
3. Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում անձի սեփականություն հանդիսացող հողամասում ձևավորվող գրունտային ջրերը տվյալ անձի կողմից օգտագործվում են միայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվության հիման վրա:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: