Կառավարության որոշումներ

24 Սեպտեմբերի 2021, 1550 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում «2018 թվականի համար` նաև մինչև» բառերը փոխարինել «2018 և 2021 թվականների համար` նաև մինչև տվյալ տարվա» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին ենթակետում «դասակի հրամանատարների» բառերը փոխարինել «կրտսեր հրամանատարական խմբի» բառերով.
3) 7-րդ կետի առաջին նախադասությունում «108-րդ» բառը փոխարինել «92-րդ» բառով.
4) N 3 ձևի 1.1-ին և 2.1.3-րդ կետերում «դասակի հրամանատարի» բառերը փոխարինել «կրտսեր հրամանատարական խմբի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023