16 Սեպտեմբերի 2021, 1509 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈԻՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը սահմանելու մասին» N 736-Ն որոշման՝
1) 8-րդ կետում «3-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով.
2) N 1 հավելվածի՝
ա. 5-րդ կետը «իրավունքները հավաստող փաստաթուղթ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր,» բառերով,
բ. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«11․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում՝ որպես համարժեք փոխհատուցում կարող է դիտարկվել Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից որոշված՝ գույքի միջին շուկայական արժեքը, ընդ որում՝ նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։ Ընդ որում՝
1) տրանսպորտային միջոցների միջինացված շուկայական արժեքը որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի կամ սեփականության իրավունքի վկայականի պատճենը (բացակայության դեպքում՝ տեղեկանք ճանապարհային ոստիկանությունից), կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը, որտեղ առնվազն նշված կլինեն տրանսպորտային միջոցի մակնիշը և տիպարը, թողարկման տարեթիվը, հաշվառման համարանիշը։ Գնահատման համար բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակն ընդունվում է բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինեն հանձնման-ընդունման պահին տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և լուսանկարները.
2) այլ գույքերի դեպքում միջինացված շուկայական արժեքը որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել հանձնման-ընդունման ակտի պատճենը, որտեղ նշված կլինեն գույքի անվանումը, տեխնիկական բնութագիրը, թողարկման տարեթիվը, առկայության դեպքում՝ սեփականության վկայականի պատճենը։ Գնահատման համար բոլոր գույքերի տեխնիկական վիճակն ընդունվում է բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինեն հանձնման-ընդունման պահին գույքի տեխնիկական վիճակը և լուսանկարները.
3) գնահատման աշխատանքներն իրականացվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ամբողջական փաստաթղթերը նախարարության կողմից սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում նշված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։».
3) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«10. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած գույքին հասցված նյութական վնասի դեպքում տրվում է համարժեք փոխհատուցում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից որոշված՝ գույքի միջին շուկայական արժեքի 30 տոկոսի չափով, ընդ որում՝ նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1186-Ն որոշման նախաբանում «Համաձայն «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 832-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված չափով» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։