Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1508 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1662-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի 4-րդ, 6.3-րդ, 6.5.2-րդ, 7.2.3-րդ հոդվածների դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության և սեփականության իրավունքով գույք հանձնելու, «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում չընդգրկված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1662-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի «համաձայն N 2 հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն NN 2 և 2/1 հավելվածների» բառերով.
2) որոշումը լրացնել նոր N 2/1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված 1866694.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (373339.0 հազ. դրամ ԱԱՀ) և 12529846.5 հազ. դրամ իրական արժեքով, «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված 2036.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (407.2 հազ. դրամ ԱԱՀ) և 1432.5 հազ. դրամ իրական արժեքով, «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված 2470623.1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (494124.6 հազ. դրամ ԱԱՀ) և 4854932.5 հազ. դրամ իրական արժեքով և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված 4362.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (872.6 հազ. դրամ ԱԱՀ) և 29782.6 հազ. դրամ իրական արժեքով, սեփականության իրավունքով հանձնված, վարկային և այդ ընկերությունների սեփական միջոցներով համալրված ու համայնքներից նվիրատվությամբ ստացված գույքը որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ համապատասխան քանակով բաժնետոմսերի հետ գնման ու մարման միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնելով չորս ընկերությունների կանոնադրական կապիտալը և վարձակալության իրավունքով հանձնել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
3. Հավելվածում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

 

հավելված

Արխիվ

2024

2023