Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1520 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հա-յաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խորենացի 21 հասցեում գտնվող՝ 115 692 640 դրամ սկզբնական արժեքով, 841.62 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը, 13 200 000 դրամ սկզբնական արժեքով, 259.08 քառ. մետր մակերեսով անգարը, 106 333 358 դրամ սկզբնական արժեքով, 264.90 քառ. մետր մակերեսով կշեռքի անգարը, 211.14 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 20,9 քառ. մետր մակերեսով գեներատորի տնակը, 42.58 քառ. մետր (97.93 խմ) մակերեսով պարիսպը և 0.36974 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը (համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման N 27072021-08-0054 վկայականի՝ 0.202142 հա հողամասը Հայաստանի Հանրապետությանը տրամադրված է օգտագործման իրավունքով) և 2 853 734.00 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ՝ գույք), համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

հավելված

Արխիվ

2024

2023