Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարությանը նվիրաբերություն ընդունելու և Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշիվ բացելու թույլտվություն տալու,
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1737-Ն որոշման 1-ին կետը «տարեցների» բառից հետո լրացնել «և հաշմանդամություն ունեցող անձանց»
բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023