Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1536 - Ա

ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր կացության իրավազորության և իրավական օգնության տրամադրման հարցերով համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը: