16 Սեպտեմբերի 2021, 1527 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՇԵՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ Մ Ա Ս Ի Ն
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և
մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետ. ցուցիչ 1.6.178.1.1.)՝ Աբովյան փողոցի N 7 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան - շենքի արտաքին պատին կից հասարակական նշանակության կցակառույց օբյեկտի կառուցումը: