Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1511 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Գորիս համայնք, գյուղ Որոտան, Կոմադոսի թաղամաս, 1-ին փողոց 18,18/1 հասցեում գտնվող, 0.4567 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (գույքի գրանցման վկայական՝ N13072021-09-0005, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1537.253 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Կապան համայնք, գյուղ Ագարակ, 4-րդ փողոց 13 հասցեում գտնվող, 0.5 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N15072021-09-0001), շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 462.0 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023