Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 233 - Ն

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿԿՈՅԻ, ԳԵՂԱԴԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՄԵՐՁԻ, ԲԵՐՔԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՒԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՌԻՃԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՔԱՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին՝      2004 թվականի մարտին  կայանալիք՝ Արագածոտնի մարզի Հակկոյի, Գեղադիրի գյուղական համայնքների ղեկավարների, Արմավիրի մարզի Լեռնամերձի, Բերքաշատի գյուղական համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Հառիճի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Կուրիսի  գյուղական համայնքի ղեկավարի, Քարաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման — անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար  Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին   հատկացնել 481645 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: 
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: