Կառավարության որոշումներ

16 Սեպտեմբերի 2021, 1513 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, Հրաժարում հօգուտ պետության մաքսային ընթացակարգով՝ թիվ 05100022/180421/0006140
տարանցման հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հանձնված գույքը
(այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել «ԱԼԿԵ», «ՍԿԱՐԻՖ», «ԴԱՎԱՐՈ», «ՊՐՈ ՄԱՔ», «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում
ապահովել գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ:

հավելված

Արխիվ

2024

2023