Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 1462 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2021 թվականի սեպտեմբերի 24-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Արխիվ

2024

2023