8 Սեպտեմբերի 2021, 1464 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին N 861-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.
11) «Քիմիական զենքի մշակումը, արտադրումը, կուտակումը և կիրառումն արգելելու և այն վերացնելու մասին» կոնվենցիայով չարգելված նպատակներ՝
ա. արդյունաբերական, գյուղատնտեսական, հետազոտական, բժշկական, դեղագործական կամ խաղաղ այլ նպատակներ,
բ. պաշտպանական նպատակներ, մասնավորապես, այն նպատակները, որոնք անմիջականորեն կապված են թունավոր քիմիկատներից և քիմիական զենքից պաշտպանվելու հետ,
գ. ռազմական նպատակներ, որոնք կապված չեն, որպես պատերազմի վարման մեթոդներ, քիմիական զենքի օգտագործման հետ և կախված չեն քիմիկատների թունավոր հատկությունների օգտագործումից,
դ. իրավապահ նպատակներ՝ ներառյալ հասարակական կարգի պահպանման նպատակները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։