Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 1437 - Ն

«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ T1-T2-CW-01 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում ծագած իրավական վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ (UNCITRAL) կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 1 և 2 հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում) հետ կնքել փորձագիտական ծառայությունների գնման պայմանագիր 1,175,000 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ համարժեք է 587,500.0 հազ. դրամին (կիրառելով 1 ԱՄՆ դոլար գումարը 500 դրամ միջին փոխարժեքը):
2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, NN 3 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7