Կառավարության որոշումներ

23 Մարտի 2006, 363 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: