8 Սեպտեմբերի 2021, 1447 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի
34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1245-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 815-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 5-րդ կետում «, ռուսերեն և ֆրանսերեն» բառերը փոխարինել «և ռուսերեն» բառերով, իսկ «նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով (այսուհետ՝ թարգմանությունների կենտրոն)» բառերով.
2) 9-րդ և 16-րդ կետերը «համարը» բառից հետո լրացնել «թարգմանությունը կատարած մարմնի անվանումը» բառերով, «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերը փոխարինել «թարգմանությունների կենտրոնի տնօրենի» բառերով, իսկ «նախարարության կնիքը» բառերը՝ «թարգմանությունների կենտրոնի կնիքը» բառերով.
3) 11-րդ կետում «նախարարության կնիքը» բառերը փոխարինել «թարգմանությունների կենտրոնի կնիքը» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: