Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2021, 1430 - Ա

«ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ինտենսիվ այգիներ հիմնելու ներդրումային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել ներդրումային ծրագրի իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 97.151 հա հողամասը` համաձայն N 2 հավելվածի, կադաստրային արժեքով ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարումը։
3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի հողատեսքի փոփոխության իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

հավելված1

հավելված2

հավելված3