Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2021, 1426 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ «1160» ծրագրի «11012» միջոցառման դասիչը փոխարինելով «21001» դասիչով, «Էկզոսկելետոնի ձեռքբերում վերականգնողական կենտրոնին տրամադրելու նպատակով, օժանդակություն հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման գործընթացին» միջոցառման նկարագրությունը փոխարինելով «Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նպատակով էկզոսկելետոնի ձեռքբերում, համապատասխան մասնագետների վերապատրաստում» միջոցառման նկարագրությամբ, «Ծառայությունների մատուցում» միջոցառման տեսակը փոխարինելով «Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ» միջոցառման տեսակով։
3. «Հայաuտանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 5 աղյուuակում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի
N 2215-Ն որոշման N 5 հավելվածի N 4 աղյուսակում 2021 թվականի ապրիլի 15-ի
N 584-Ն որոշման N 5 հավելվածով կատարված փոփոխությունները և լրացումներն ուժը կորցրած ճանաչել։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

Արխիվ

2024

2023