27 Օգոստոսի 2021, 1402 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման N 1 հավելվածում նշված պայմանագրերում (այսուհետ՝ Պայմանագրեր)՝ Պայմանագրերով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ, համաձայն N 1 հավելվածի, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի
N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և Պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները (բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2020/13Շ-1 և ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2020/13Շ-3 պայմանագրերի, որոնց նկատմամբ առաջացած տույժերը ենթակա են գանձման Պայմանագրերով սահմանված ընթացակարգով)։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «Արարատ-Ճանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի մայիսի 12-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2020/4Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետով և Պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «ՎՄՎՔԱՄՓՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2020/18Շ պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում և պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով, բայց ոչ ավելի, քան պայմանագրի գնի 132 տոկոսը, և աշխատանքների կատարման համար սահմանել կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով և Պայմանագրերի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել սույն որոշման N 2 հավելվածում նշված պայմանագրերում՝ շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում չկատարված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացման համար սահմանելով նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում։
6. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: