Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1389 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ) Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված 216820 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները) հետ վերցնել և հանձնել (ամրացնել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

հավելված