27 Օգոստոսի 2021, 1396 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի
«Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով
մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար
պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշման 1-ին կետով
հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները՝
1) հավելվածի 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) պարտավոր է այգեհիմնումն ավարտել ծրագրի 37-րդ կետում նշված ընթացակարգով որպես շահառու hաշվառվելու կամ վարկային պայմանագիրն ուժի մեջ
մտնելու պահից առավելագույնը 2 տարվա ընթացքում:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով․
«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
52. Եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված շահառուն 2 տարվա
ընթացքում ծրագրի 38-րդ կետին համապատասխան չի դիմել փոխհատուցում ստանալու համար, ապա նախարարության կողմից գրավոր ծանուցում ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ փոխհատուցում ստանալու մասին դիմում չներկայացնելու
դեպքում հանվում է ծրագրի 37-րդ կետում նշված ընթացակարգով հաշվառված
շահառուների ցանկից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։