Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2021, 1387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի
16-ի N 1841-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1335-Ն որոշման 1-ին
կետի 2-րդ ենթակետը «40000 դրամ» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի
Հանրապետության քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային
Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ,
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց ևս 60000 դրամ:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝
2021 թվականի սեպտեմբերի 1-ից: