Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1368 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ, 9-րդ և 89-րդ
հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը,
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 10-ի N 26-Ա
որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել ՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի
վարչական տարածքում, Սևան համայնք, Կարմիր բանակի փողոց 66/1 հասցեում
գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 05-004-0206-001 կադաստրային ծածկագրով 161,68 քառ. մետր մակերեսով
հողամասը և 118․99 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (113․4 քառ. մետր
մակերեսով դատաբժշկական փորձաքննությունների մասնաշենք՝ կադաստրային
ծածկագիրը՝ 05-004-0206-0001-001 և 5․59 քառ. մետր աստիճանահարթակ՝
կադաստրային ծածկագիրը՝ 05-004-0206-0001-002), անշարժ գույքի նկատմամբ
իրավունքի պետական գրանցման վկայական N 08092020-05-0029 (այսուհետ՝
գույք 1).
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի
վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող,
գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի գործառնական նշանակության, 05-004-0206-0011 կադաստրային ծածկագրով 300 քառ. մետր
մակերեսով հողամասը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական
գրանցման վկայական N 01092020-05-0039 (այսուհետ՝ գույք 2)։
2․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված, Հայաստանի
Հանրապետության կողմից որպես նվիրատվություն ընդունված գույքը 1-ը և գույք
2-ը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ «Դատաբժշկական
գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
Սևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի համար նոր
մասնաշենք կառուցելու նպատակով:
3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքը կառուցելուց հետո
սահմանված կարգով մասնաշենքի անժամկետ և անհատույց օգտագործման
պայմանագիր կնքել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպության հետ։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի
Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի հետ
սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1 և գույք 2-ի
նվիրատվության պայմանագիր և ապահովել ընդունումը՝ պայմանագրից բխող
գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական
գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
հաշվին:
5․ Առաջարկել Սևանի համայնքի ղեկավարին մինչև սույն որոշման 4-րդ
կետով սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված հողամասի
նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը։  

Արխիվ

2024

2023