Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1366 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1157-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց
բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ»
փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու
և արտոնությունը կիրառելու մասին» N 1157-Ա որոշման հավելվածում կատարել
հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) հավելվածի 6-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-Ի ԾԱԾԿԱԳԻՐԸ՝ 10 ՆԻՇԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
սյունակում «7606122009» թիվը փոխարինել «7606122008» թվով.
2) 1-6-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո
լրացնել «Իսպանիա և Չինաստան» բառերով։
 

Արխիվ

2024

2023