Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1353 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և
7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին
ամրացված շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ
վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում
ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը։

հավելված