Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1355 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում
կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն
որոշման NN 3, 4, 5.1, 5.7, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ
և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը դրամաշնորհի
պայմանագրի հիման վրա տրամադրել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հույժ գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6