Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1344 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի
10-ի N 945-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանից հանել «, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի» բառերը.
2) որոշման 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարությանը և» բառերից հետո լրացնել «2017 թվականի սեպտեմբերի 1-ին
կնքված կոնցեսիայի պայմանագրի հիման վրա,» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «տասնօրյա» բառը փոխարինել «սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո եռամսյա» բառերով, իսկ «հանձնելու վերաբերյալ պայմանագրի
կնքումը և» բառերը հանել: