Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1342 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 685-րդ հոդվածները, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ ու 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004
թվականի մարտի 25-ի N 389-Ա որոշմամբ «Աջակցություն դատապարտյալին»
հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) անժամկետ և անհատույց օգտագործման
իրավունքով հանձնված անշարժ գույքը (այսուհետ՝ գույք):
2. Գույքը հետ վերցնել համապատասխան քրեակատարողական հիմնարկներից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում, հիմնադրամի հետ փոխադարձ համաձայնությամբ,
լուծել գույքի՝ անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնման
մասին պայմանագրերը՝ դրանք լուծելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո
մեկամսյա ժամկետում՝ հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական
հիմնարկների և ծառայության հետ համատեղ ապահովել հիմնադրամի, համապատասխան քրեակատարողական հիմնարկների և ծառայության միջև գույքի
հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: