Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2021, 1359 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 922-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի
4-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու մասին» N 922-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի 13-րդ ենթակետի «դ» պարբերությունում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել «կազմակերպչական զորահավաքային» բառերով.
2) որոշման հավելվածի 21-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «անձնակազմի կառավարման» բառերը փոխարինել
«կազմակերպչական զորահավաքային» բառերով,
բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին
ենթակետով.
«4.1) զինված ուժերի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի
հրամանատարություն.»,
գ. 14-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին
ենթակետով.
«14.1) զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչություն.»:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի վարչությունն
ստեղծվում է զինված ուժերի ավիացիայի վարչության բաժանման միջոցով:  

Արխիվ

2024

2023