19 Օգոստոսի 2021, 1358 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի
26-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 1857-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ սյունակում «Դիվիզիայի հրամանատար» բառերը փոխարինել
«Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետից բխող հաստիքային փոփոխություններն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների հետ համատեղ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: