Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1337 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի
գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու
մասին» N 2209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի առաջին սյունակի 7-րդ, 9-րդ և 10-րդ տողերում պաղեցրած
բառը փոխարինել սառեցրած բառով.
2) N 2 հավելվածի՝
ա. 15-րդ կետից հանել 2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը բառերը,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
16․ Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից
բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև, սակայն
յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով հիշյալ ծավալը չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը` մինչև առկա չբաշխված ծավալի
սպառումը։։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Որոշման N 2 հավելվածի 15-րդ կետը գործում է սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 5 աշխատանքային օր ժամկետով։