Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2021, 1338 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու
մասին» N 1156-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 20.2-րդ և 21.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 24.3-րդ և 26-րդ կետերում «Բժշկական հաստատության» բառերից հետո
հանել «կամ Կազմակերպության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2021 թվականի հունիսի 28-ից
ծագած իրավահարաբերությունների վրա:  

Արխիվ

2024

2023