Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1326 - Լ

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ (ՎԻՐԱՎՈՐՈՒՄ) ՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ
հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 460-Լ որոշման 2-րդ
կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք
(վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին
զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման
դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը՝
համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո 20 աշխատանքային օրվա
ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել
առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցության
տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:  

հավելված

Արխիվ

2024

2023