Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1325 - Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ
հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
հունիսի 4-ի N 914-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
(այսուհետ՝ կոմիտե) տնօրինության «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124
հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝
կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան Ավան վարչական շրջանի
Աճառյան փողոց 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող՝ 2968 քառ. մետր մակերե-
սով 3-րդ մասնաշենքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել կազմակերպությունից և տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:
2. Սահմանել՝
1) մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական
նվազագույն վարձավճարը 1 100 000 դրամ՝ ելնելով ԷՄ Ընդ Ջի Գրուպ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտի
18-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքից.
2) վարձակալության տրամադրվող գույքի համար առաջարկվող բարելավման ներդրումները՝ նվազագույնը 214 700 000 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ստեղծել
մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը պետք է կազմված լինի
առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են Պետական գույքի կառավարման
կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), Երևանի քաղաքապետարանի (մեկ անդամ), կազմակերպության (մեկ անդամ) ներկայացուցիչներ և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ.
3) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Պետական
գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում
տեղադրել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության
մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը.
4) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` վարձակալ)
վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2015 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված ոչ բնակելի
տարածքի անհատույց օգտագործման թիվ 151/0015 պայմանագրում սույն որոշման
1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ`
համաձայնագիր)` նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման
և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը
ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո
երկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված
անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)`
նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից
ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են
իրականացման՝ վարձակալի միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում վարձակալությամբ տրամադրվող գույքի համար ամսական վարձավճարի առաջարկվող չափը
և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը
(գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկները գնահատվում են հետևյալ
կշռային գործակիցներով՝ վարձակալությամբ տրամադրվող գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարի չափը՝ 70 տոկոս, ներդրումների չափը՝ 30 տոկոս.
3) վարձակալության տրամադրվող գույքի համար առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների, որը չի կարող գերազանցել հինգ
տարին՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը.
4) մրցույթը չկայանալու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մրցույթի ժամանակ
անշարժ գույքի վարձավճարի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին մրցույթի
մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկնարկային գնի 25 տոկոսից։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալությունից մուտքագրված միջոցների
20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանի ներկայացմամբ,
որպես կազմակերպության կանոնադրական գործառույթների իրականացման
համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն
իրականացնող լիազորված մարմնին` կազմակերպությանը փոխանցելու համար:  

Արխիվ

2024

2023