Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1313 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել
քաղաքացի Արթուր Ժորայի Պողոսյանի (անձնագիր՝ AS0581568, 02.05.2019 թ.,
տրված՝ 011-ի կողմից) կողմից հանձնվող, «MERCEDES-BENZ SPRINTER 519 CDI 3.0 D»
(ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ ՍՊՐԻՆՏԵՐ 519 CDI 3.0 D) մակնիշի, 36 PL 543 հաշվառման
համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնացման համարը՝
WDB9066551S509754) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) և ամրացնել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝
պետական պահպանության ծառայության կողմից շահագործվելու նպատակով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանման
ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը
հատկացվող միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության
պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց
հետո մեկամսյա ժամկետում քաղաքացի Արթուր Ժորայի Պողոսյանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի
կնքումը և հանձման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին։