12 Օգոստոսի 2021, 1304 - Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը՝
համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել
սույն որոշմամբ սահմանված կարգի մասին իրազեկումը տնտեսավարող սուբյեկտների շրջանակներում, այդ թվում՝ նաև նախարարության պաշտոնական
կայքում համապատասխան տեղեկատվություն տեղադրելու միջոցով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում հաստատել
օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման
թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգի կիրառման
ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Միասնական հայտ» համակարգի
գործարկումից հետո: