Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1306 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱ ՀԱՇՎԵԿՇՌԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ
և 7-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 938-Ն որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվապահական
հաշվեկշռում հաշվառված և Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեին ժամանակավոր օգտագործման նպատակով հանձնված
մարտական զենքի տեսակները՝ համաձայն հավելվածի, հանել Հայաստանի
Հանրապետության ոստիկանության հաշվապահական հաշվեկշռից և հաշվառել
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվապահական հաշվեկշռում:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի
Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն
որոշման հավելվածում նշված զենքի հանձնման-ընդունման աշխատանքները:
 

հավելված