Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2021, 1307 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ
հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական
ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների
նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության
օրենսդրական նախաձեռնությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական
նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: