Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2021, 1302 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի
23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու
մասին» N 1910-Ն որոշման N 8 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հավելվածի
2.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ
վերահուղարկավորում իրականացնելու դեպքում ժամկետային սահմանափակումներ
չեն գործում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: