6 Օգոստոսի 2021, 1297 - Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու,
հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային
հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները,
հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները՝
համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2018 թվականի նոյեմբերի 1-ի «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու
ձևաթուղթը հաստատելու մասին» N 1218-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից: