Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2021, 1295 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ
մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել
«ՆՈՐՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝
ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ
վարչական շրջանի Ա․ Չեխովի փողոց 39/1 շենք, 183 հասցեի պոմպակայանը՝ 24․6 քառ.
մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
վկայական N 09032021-01-0046) և պոմպակայանի սարքավորումները՝ 11,720,804
դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի,
«ՄԱԳԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր
Նորք վարչական շրջանի Հ. Գյուրջյան 11/4 շենք, 50 հասցեի պոմպակայանը՝ 11․3 քառ.
մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման
վկայական N 19082020-01-0486), 3,333,333 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային
արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին
կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության
անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման
աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական
վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական
գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ
ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային
կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն
որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի
Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների
նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր»
փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ
բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի
նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական
գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ
ծախսերի կատարումը: 

հավելված1

հավելված2