6 Օգոստոսի 2021, 1288 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին
մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու
մասին» N 1636-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 3-րդ սյունակը «Սամբոյի»
բառից առաջ լրացնել «Լևոն Հայրապետյանի անվան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային
կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի 5-րդ պարբերությունը «Սամբոյի» բառից առաջ լրացնել «Լևոն Հայրապետյանի անվան» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա
ժամկետում ապահովել «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան
մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության
մեջ համապատասխան լրացման կատարումը և օրենքով սահմանված կարգով
գրանցումը` նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների
հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից: